Пожалуйста, не закрывайте браузер. Перевод может занять от нескольких секунд до нескольких минут.
2020 թվականի հոկտեմբերի 14-ից վերսկսվում են գնումների համակարգողների որակավորման
քննությունները, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել էլեկտրոնային եղանակով`
մուտք գործելով www.procurement.am կայքի «Որակավորում» դաշտի «Որակավորում» բաժնի «Դիմել որակավորման համար» ենթաբաժինը
2021 թվականին կազմակերպվող գնումների համակարգողների պարտադիր շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 1-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 2012, 2015 և 2018 թվականներին գնումների համակարգողի որակավորում ստացած անձանց տվյալները: Հիշյալ ժամկետում տվյալները չներկայացրած անձինք չեն ներառվի հերթական շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացների խմբերում և վերջիններիս որակավորումները կդադարեցվեն:
2012, 2015 և 2018 թվականներին գնումների համակարգողի որակավորում ստացած անձանց ցուցակը հրապարակված է www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրում
(https://gnumner.am/hy/page/gnumneri_hamakargoghneri_vorakavorum1/):
Welcome gnumner.am
Добро пожаловать на օфициальный сайт государственных закупок